Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայ խորհրդարանականներին կոչ է անում կիսվել Բուչայում սպանվածների ցուցակով, որը իր պնդմամբ, նրանց է փոխանցել Կիեւը։ Այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Մենք իսկապես հուսով ենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունը այդ մարդկանց ցուցակով կկսիվի ռուսական կողմի հետ։ Երկու տարի շարունակ մենք չեն կաորղ հասնել այն բանին, որ մեզ ինչ որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, մեզ տեղեկություններ ներկայացնեին մարդկանց ցանկի մասին, ովքեր իբր զոհվել էին այնտեղ»,-ասել է Զախարովան։
Նշենք, որ օրերս ուկրաինական Բուչա էին այցելել եւ ռուսական օկուպացիայի ընթացքում այնտեղ զոհված խաղաղ բնակչության հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը: Նրանց դիմավորել էին Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը եւ պատգամավոր Ալինա Սարանյուկը: