Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,-նշվում է արտգործնախարարության հաղորդագրության տեքստում։