Շիրակի մարզը միացել է հեղեղումներից տուժած Ալավերդուն եւ հարակից բնակավայրերին ցուցաբերվող կամավորական-վերականգնողական աշխատանքներին:
Մարզի բոլոր բնակավայրերից հավաքագրված հարյուրավոր երիտասարդ կամավարեների խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի եւ համայնքների ղեկավարների հետ երեկվանից միացել են Ախթալայի կայարանի տարածքում եւ մերձակա տներում կատարվող մաքրման ու ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքներին:
Բացի մարդուժից Շիրակից Լոռու մարզ է տարվել համայնքների կոմունալ սպասարկում իրականացնող բազմաթիվ խոշոր տեխնիկաներ, որոնցով իրականացվում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։