ՀԱՊԿ-ի բյուջեն ճշգրտումների կարիք ունի՝ անտեղ ներդրումներ կատարելուց Հայաստանի հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳ նախարարությունից ստացված տեղեկատվությանը։
Աղբյուրները նշել են, որ հաշվի առնելով Երեւանի դիրքորոշումը այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծ։ Դիվանագետները նաեւ հավելել են, որ վճարների վերաբաշխման մասին այժմ խոսք չկա։
«Ըստ որոշ պարամետրերի՝ ՀԱՊԿ քարտուղարությունը եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց դա նախեւառաջ Երեւանի կողմից համապատասխան կառույցներում իր աշխատակիցներին քվոտային պաշտոններից հետ կանչելու կամ չնշանակելու պատճառով»,-ասել են աղբյուրները։
ՌԴ ԱԳՆ նշել է, որ աշխատանքները կշարունակվեն սովորական ռեժիմով, իսկ Երեւանը ՀԱՊԿ բյուջեին պարտքեր նախկինում էլ է ունեցել։ Նման դեպքերում ՀԱՊԿ-ը խնդիրները լուծել է պահուստային ռեզերվների հաշվին, իսկ հայկական կողմը վճարումները կատարել է ավելի ուշ։
«Ամեն դեպքում, մենք ելնում ենք նրանից, որ Երեւանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հաստատած այլ փաստաթղթերի»,-ասել են ՌԴ ԱԳ նախարարությունից։
2024 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի վճարումները գնահատվել են 53,22 ռուբլի։