Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 10-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին:
Արտգործնախարարության փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության եւ տարածաշրջանային թեմաների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: