Ազգային ժողովի խորհուրդը կմերժի եւ հերթական նիստերի օրակարգ չի ընդգրկի խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ « Պատիվ ունեմ» խմբակացությունների միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինչո՞ւ պիտի չմերժենք։ Կարո՞ղ եք մեկ պատճառ ասել։Ոորովհետեւ տարին մեկ իրենք մարդ պետք է փոխեն գան նույն բանն ասե՞ն»,-ասել է Սիմոնյանը։
Նշենք, որ ընդդմիադիրները այսօր միջնորդություն էին ներկայացրել Խորհուրդ՝ պահանջելով արտահերթ նիստ գումարել Կառավարության հրաժարակինի հարցը քննարկելու համար։
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժում է ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով գումարվում է Ազգային ժողովի արտահերթ նիստ։