Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը եւ Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական APA-Ի փոխանցմամբ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Բաքվի եւ Անկարայի միջեւ երկկողմ դաշնակցային հարաբերությունների տարբեր ասպեկտներ եւ տարածաշրջանային խնդիրների հետ կատարված հարցեր։
Նշենք, որ Բայրամովը ուղեւրովել է Բեռլին՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին, իսկ Ֆիդանը՝ Մոսկվա, որտեղ կմասնակցի BRICS ինտեգրացիոն տնտեսական կառույցի ֆորումի աշխատանքներին։