Բաքվում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները վստահություն են հայտնել, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։
Հասանովը եւ Չիկովանին քննարկվել են նաեւ ռազմական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները եւ անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։