«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 10-ից հացադուլ է հայտարարում։
«Բողոքելով իշխանութեան Հայաստանը ոչ իրավական դարձնելու դեմ հունիսի 10 -ից հացադուլ եմ սկսում»,-ասվում է հրապարակված գրառման մեջ։
Նախօրեին հացադուլի մասին Հայրիկյանը հայտարարել էր նաեւ Բաղրամյան պողոտայից ուղիղ հեռարձակմամբ։
«Ես հացադուլ եմ սկսել, բողոքի հացադուլ, եւ այս կերպ ես նաեւ իմ անձնական մասնակցությունն եմ բերում ընդհանուր ընդվզմանը։ Այո՛, ցույցերին, քայլերթերին, ելույթներին կմասնակցեմ, ինչպես մասնակցել եմ, էլի կանեմ, բայց զուգահեռաբար այս բողոքի հացադուլով ես լրացուցիչ մեր հայրենակիցների ուշադրությունն եմ հրավիրում մեր պարտականությունների վրա, ոչ թե խնդիրների վրա»,-ասել էր Հայրիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները արդեն երկրորդ օրն է փակ է պահում Բաղրամյան պողոտան։ Տեղակայվել են վրաններ, որոշ մասնակիցներ գիշերել են պողոտայում։