Հայաստանի արտգործնախարարության շենքում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։
ՀՀ ԱԳ նախարարությունը առանց այլ մանրամասներ հաղորդելու նշում է, որ Միրզոյանի եւ Օ՛Բրայենի հանդիպումը հաջորդիվ շարունակվել է ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարագի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր: