Թուրքիան հետեւում է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերման գործընթացին։ Թուրքական TRT հեռուստալիքի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախօրեին կայացած հանդիպմանը։
«Թուրքիան հետեւում է Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացին եւ հավանություն է տալիս օկուպացիայից ազատագրված ադրբեջանական հողերի վերականգնման աշխատանքներին»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ նախօրեին Ալիեւը պաշտոնական այցով ուղեւորվել էր Անկարա, առանձնազրույց ունեցել Էրդողանի հետ, ապա ճաշել։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային հարցեր։