Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը BRICS-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկել են Անդրկովկասում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված դրությունը։ Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում, ինչպես նաեւ որոշ միջազգային հարթակներում տիրող իրադրությանը։ Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է BRICS-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ուրվագծված են Ռուսաստանի Դաշնության հիմնարար գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունը նաեւ հայտնում է, որ նախարարները համեմատել են երկկողմ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը։
«Ռուսական կողմը առանձնահատուկ շեշտադրել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման եւ փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման»,-ասվում է հաղորդագրության մեջ։