Բելառուսը կմասնակցի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքների վերականգնման գործընթացին։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Մինսկում գտնվող Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։
Զրույցի ժամանակ Բելառուսի ղեկավարը հիշել է իր վերջին այցը Ադրբեջան, մասնավորապես Իլհամ Ալիեւի հետ Արցախի տարածքներ այցելելը։
«Շուշիում նրան ասացի. «Դուք դրախտում եք ապրում»։ Լինելով մոլորակի շատ վայրերում, ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով եւս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները։ Խոչընդոտներ չկան»,-ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նաեւ անդրադարձ է կատարել Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրային հարաբերությունների զարգացմանը՝ ապրանքաշրջանառության մակարդակն անվանելով բավականին լավ, բայց անհավասարակշռված։