Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Աննելենա Բերբոքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի ներկա սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ Բայրամովը իր գերմանացի գործընկերոջը ներկայացրել է նաեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Խոսելով հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի եւ իրողությունների, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է խաղաղ գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության տեքստում։