Ադրբեջանն ու Իրանը նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն հունիսի 12-ին զուգահեռ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ զորավարժությունը կանցկացնեն Նախիջեւանում տեղակայված բանկի ստորաբաժանումները։ Դրանցում ներգրավված կլինեն անձնակազմ, ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։
Համապատասխան ուժերի ու տեխնիկայի կիրառմամբ միեւնույն ժամանակ Իրանի տարածքում կմեկնարկի իրանական բանակի զորավարժությունները։
Զուգհառե ընթացող զորավարժությունների ժամանակ համակարգված կերպով կիրականացվեն տարբեր խնդիրներ, այդ թվում հնարավոր դիվերսիոն գործողություններից ռազմավարական օբյեկտները եւ կապի գծերը պաշտպանելու համար։