Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Մոսկվայի եւ Թբիլիսիի աշխատանքի մասին վրացական ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ դրանք անվանելով «թակարդ»:
«Իմաստ չենք տեսնում մեկնաբանել վրացական ընդդիմադիր ռեսուրսների շրջանառած տարաբնույթ «թակարդները»,- РИА Новости գործակալությանը նշել են արտագին գերատեսչությունից։
Հիշեցնենք, որ նախ վրացական ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքը, ապա նաեւ BRIEF տելեգրմյան ալիքը հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկություններին հայտնել էին, որ երկու երկրների կառավարությունները ակտիվորեն աշխատում են դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ Մոսկվայում Վրաստանի դեսպանատան բացման ուղղությամբ։
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան։
Վրացական կողմը դիվանագիտական հարաբերությունները խզել էր դեռ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմից եւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության Մոսկվայի ճանաչելուց հետո։