Սահմանադրության փոփոխությունների հարցը բանակցային սեղան բերելու փորձը բանակցային գործընթացների տորպեդահարում է։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ներկա տեքստը բավականին հասունացած է ստորագրման համար վարչապետը միեւնույն ժամանակ անընդունելի է համարել Սահմանադրության փոփոխությունները բանակցային գործընթացի հետ կապելը՝ նշելով դա Հայաստանի ներքին գործերի միջամտության որոշակի միտում է պարունակում։
«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, եւ չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին եւ որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում»,-նշել է վարչապետը:
Փաշինյանը հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2018-ից հետո։ Նրա խոսքերով այդ ժամանակ հստակ հայտարարել է, որ Կառավարության օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, իսկ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։