Ավարտվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի անձնակազմը, սպառազինությունն ու տեխնիկան ամբողջությամբ լքել են Լեռնային Ղարաբաղի տարածքը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում համաձայնեցված ժամկետից ավելի վաղ խաղաղապհների դուրս բերելու մասին հայտարարել էին ընթացիկ տարվա ապրիլի կեսերեն։