Եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխությունը, ապա ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վարչապետը հրաժարական կտա, եթե ժողովրդի մեծ զանգված հավաքվի նման պահանջով։
Հարցին, թե ինչո՞ւ են մեծաքանակ ոստիկանական ուժեր բերվել ԱԺ-ի շրջակայքում, Փաշինյանը նշեց․ «ԱԺ-ի բնական գործունեությունը պետք է ապահովեն եւ քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը։ Դա իրենց գործառույթն է»։
Նշենք, որ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը առանց մանրամասնություններ նշելու հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարեւոր հանգրվան է լինելու։