«Վրաստանում ինտերնետի հետ կապված շատ մեծ ընդհատումներ կան, ինչը նշանակում է, որ Վրաստանը եւ, կարծում եմ, Հայաստանը` նույնպես, լրացուցիչ կապի կարիք ունեն։ Նոր մալուխն այլընտրանք կլինի տարածաշրջանի, ինչպես նաեւ Վրաստանի համար»,- «Ալիք Մեդիա-Վրաստանի»-ի հետ զրույցում ասում է Վրաստանի Փոքր եւ միջին հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի ղեկավար Ուչա Սեթուրին։
Ոլորտի փորձագետները կարծում են, որ Վրաստանը Ռումինիային միացնող նոր օպտիկամանրաթելային ինտերնետ մալուխի կառուցումը հնարավորություն կտա երկրին դառնալու տարածաշրջանում թվային հանգույց:
Կարդացե՛ք Ալիք Մեդիա-Վրաստանի պատրաստած մուլտիմեդիա հոդվածը։