Հայ քաղաքական եւ հասարակական գործիչ, կինոռեժիսոր, «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։
Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Խզմալյանը գրել է, որ վրացական սահմանապահ ոստիկանությունը թույլ չի տվել մտնել Վրաստան, որտեղ ուղեւորվում էր մեկօրյա գործնական այցով։
Նրա խոսքերով սահմանապահները երեք ժամ սպասեցնելուց հետո առանց բացատրությունների վերադարձրել են անձնագիրը, որից հետո ոտքով հետ է դարձել Հայաստան։
«Շնորհավոր լինի Ռսաստանի Օրը…»,-գրել է Խզմալյանը ֆեյսբուքյան էջում։
Ըստ նրա հրապարակած փաստաթղթի Վրաստանի օրենսդրության հետ կապված հարցն է երկիր մուտքի արգելքի պատճառը։
Նշենք, որ Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ վերջին բողոքի ակցիաների ժամանակ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» աջակցություն էր հայտնել «հանուն եվրոատլանտյան ինտեգրման եւ ժողովրդավարության Վրաստանի ժողովրդի մղած պայքարին»։