Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։
Պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին Փաշինյանը նշել է, որ իրենք կորոշեն երբ դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ մեղավորները նրանք են ովքեր ձեւավորել են «փուչիկ դաշինք, որի անդամները, պարզվեց, գնացել, Ադրբեջանի հետ պլանավորել են մեր դեմ պատերազմը»։
Արձագանքելով ընդդիմադիր պատգամավորի այն դիտարկմանը, թե նման դեպքում ինչու Երեւանը չի դադարեցնում մասնակցությունը ՀԱՊԿ-ին, Փաշինյանը պատասխանել է․ «մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»։
Հիշեցնենք, որ մայիսի, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվու կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ առնվազն երկու երկիր գիտի, որ ադրբեջանական կողմին օգնել էին նախապատրաստվել պատերազմին։