«Մեծ յոթնյակի» երկրների (G7) ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելու շուրջ, որը կլինի վարկի տեսքով եւ կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի միջոցով։
Քննարկումներին ծանոթ Bloomberg-ի զրուցակիցը նշել է, որ համաձայնագրի տեխնիկական կողմը կքննարկվի G7-ի գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է հունիսի 13-14-ը։ Պարբեեւականը նշում է, որ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել Ուկրաինային մինչեւ 2024 թվականի վերջը։
Ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից Ուկրաինային 50 միլիարդ դոլարի փոխանցումը առաջարկել է ԱՄՆ-ն։
Միացիալ Նահանգներում պահվում է մոտ 5-6 միլիարդ դոլար՝ ընդհանուր 300 միլիարդ դոլարից, որը սառեցվել էր Եվրամիությունում, Կանադայում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում 2022 թվականի փետրվարի 24-ից հետո: Եվրոպայում խպահվում է 210 մլրդ դոլար։ Ակնկալվում է, որ այս բոլոր սառեցված միջոցները տարեկան կբերեն երեքից հինգ միլիարդ եկամուտ:
Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան եւ Ճապոնիան սկզբում դեմ էին արտահայտվել այս ծրագրին: Վաշինգտոնը պնդել էր, որ նախաձեռնությունը ներառվի Իտալիայի գագաթնաժողովից հետո G7-ի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխան միջոցներ կիրառել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման համար։ Թե կոնկրետ ինչ միջոցների մասին է խոսքը, ԱԳՆ-ն չի պարզաբանել։