Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ եւ պրոֆեսիանոլ։ «Մնացած բոլոր դեպքերում ոստիկանները գործելու են նույն կերպ»,-նշել է Փաշինյանը։
Նրա խոսքերով ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա, ինչից ելնելով էլ Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի օրենսդիր ինստիտուտը եւ պետականությունը։
Ադրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործունեությանը վարչապետը ասել է․ «Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին ասել է, դե տղանե՛ր, հանեք ձեր սաղավարտները, որովհետեւ ձեզ ոչինչ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց, այդ նույն տղաների ուղղությամբ քարանետում է սկսել այդ նույն մարդը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ Առաքելական եկեղեցու 2 բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին»։
Փաշինյանը նշել է, որ նախօրեին տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժել է 18 ոստիկան եւ 83 քաղաքացի։ Նրա խոսքով բոլոր վնասվածքները եղել են թեթեւ եւ միջին ծանրության, իսկ ներկա պահին հոսպիտալացված անձանց թիվը 16 է եւ բոլորի վիճակը գնահատվում է բավարար։