Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հաղորդագրությունը, որ իբր, հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ ադրբեջանական կողմը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ հայտնել էր Նախիջեւանի ուղղությամբ հրաձագային զինատեսակներից իբր արձակված կրակոցների մասին։