Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի միջազգային ռազմական համագործակցության գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Յաո Հինի հետ Բաքվում քննարկել է ռազմատեխնիկական եւ ռազմաուսումնական համագործակցության հարցեր։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հասանովը Չինաստանի ներկայացուցչին ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի գործողությունները, Ադրբեջանի համար դրանց կարեւորությունը, ինչպես նաեւ 2023 թվկանի սեպտեմբերի 19-20-ը Արցախի դեմ իրականացրած հարձակողական գործողությունները։
Նշվում է նաեւ, որ ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավարը չինացի հյուրին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ մարտավարական դրությունը։
Յաո Հին նշել է, որ Չինաստանը մշտապես պատրաստ է աջակցել Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար։