Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի ընթացքում, որտեղ մասնակցել է Ուկրաինայի խաղաղության համար հրավիրված գագաթնաժողովին, հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության տեքստում նշվում է, որ հունիսի 16-ին կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում եւ անդրադարձ կատարել նի, ինչպես նաեւ դիմակայունության բարձրացման հարցերում ԱՄՆ-ի աջակցությանը: