Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագրի կնքման համար հաջորդ պայմանները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս առաջրկած տարբերակներից հրաժարվելու դեպքում, կլինեն ավելի բարդ ու կոշտ։ Այս մասին TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Հաջորդ պայմանները, որոնց դեպքում կարելի է հասնել խաղաղության եւ ինչ-որ խաղաղության համաձայնագիր ստորագրել, Ուկրաինայի համար ավելի բարդ եւ կոշտ կլինեն»,- ասել է Նարիշկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի Ուկրաինայի հետ, եթե խաղաղության նոր առաջարկը մերժվի։
Հիշեցնենք, որ Պուտինը, հունիսի 14-ին ելույթ ունենալով ՌԴ ԱԳ նախարարությունում, հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը իրեն պատկանող Դոնեցկի, Լուգանսկի, Զապարոժիեի եւ Խերսոնի մարզերի ողջ տարածքներից, ինչպես նաեւ հստակ հայտարարի ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու մասին։
Բացի այդ, Ուկրաինան, ըստ Պուտինի, պետք է ճանաչի Ղրիմի եւ մյուս օկուպացված շրջանների կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, իսկ Արեւմուտքը պետք է չեղարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։