Նախարար Բենի Գանցի հրաժարականից հետո ցրվել է Իսրայելի Արտակարգ ռազմական կաբինետը։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։
Ըստ Israel Hayom թերթի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 16-ին անվտանգության հարցերով նեղ կաբինետի նիստում հայտարարել է, որ «Կաբինետը ստեղծվել էր Գանցի հետ համաձայնությամբ՝ նրա խնդրանքով, եւ երբ Գանցը հեռացավ, կաբինետի անհրաժեշտությունը վերացավ»:
Նեթանյահուն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի՝ Գանցի հրաժարականից հետո իրեն արտակարգ ռազմական կաբինետում ընդգրկելու խնդրանքին, նշում է թերթը։ «Այլեւս պատերազմական կաբինետ չկա», — մեջբերում է Իսրայել Հայոմը Նեթանյահուի պատասխանը Բեն-Գվիրի՝ այդ մարմնում ընդգրկվելու խնդրանքին։
Ակնկալվում է, որ Նեթանյահուն պատերազմի վերաբերյալ հիմնական որոշումներ կկայացնի փոքր ու փակ հանդիպումների ժամանակ՝ առանց Բեն-Գվիրի, սակայն դրանց վերջնական հաստատումը կպահանջի ավելի կառավարության ավելի լայն շրջանակների ներկայություն:
Ընդդիմադւր գործիչ Գանցը համաձայնել էր միանալ Արտակարգ ռազմական կաբինետին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Սակայն վերջերս նա ավելի ու ավելի էր քննադատում վարչապետին, եւ հունիսի 10-ին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ մեղադրելով Նեթանյահուին Գազայի հատվածում հաղթանակի հասնելու եւ այս տարածքի հետպատերազմյան զարգացման հստակ ծրագիր ներկայացնելու անկարողության մեջ։
Իր հայտարարության մեջ Գանցը հասկացնել է տվել, որ պաշտպանում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ավելի վաղ առաջարկած խաղաղության ծրագիրը՝ ասելով, որ պատանդների վերադարձը «իշխանությունը պահպանելուց վեր է»: Նա նաեւ արտահերթ ընտրությունների կոչ է արել։
Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով Գանցի հրաժարականին, ասել է. «Այժմ պայքարը թողնելու ժամանակը չէ, հիմա ուժերը միավորելու ժամանակն է»։ Նա կրկին ասել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը «մինչեւ հաղթանակ եւ բոլոր նպատակների իրագործումը», ներառյալ պատանդների ազատումը եւ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։
Ըստ Ynet-ի՝ ԱՄՆ-ն Նեթանյահուին խնդրել է չլուծարել ռազմական կաբինետը՝ համարելով, որ այս կառավարող մարմինը ավելի չափավոր է եւ արմատական որոշումներ չի կայացնի՝ ի տարբերություն ընդլայնված կառավարության կազմի, որտեղ կան բազմաթիվ «ռազմատենչ» նախարարներ։