Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել սահմանազատման գործընթացի ժամանակ հանրաքվեի միջոցով սահամանյին որոշ ընդարձակ տարածքների Ադրբեջանի հետ փոխանակման հարցը։ Այս մասին վարչապետը հայտարարել է Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում չնախատեսված կանգառի ժամանակ բնակիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը։
«Էնտեղերը, որտեղ սահմանազատված չի, պետք է սահմանազատում կատարենք, որպեսզի որտեղ առաջ ենք հետ գնանք, իսկ որտեղ իրենք են առաջ իրենք հետ գնան։ Պետք է սահմանային գիծը գծվի։ Կամ կարող է տեղեր լինեն, որտեղ խոշոր կտորների մասին կլինի, որտեղ առաջարկ կլինի օրինակ, եկեք 100 քառակուսի մետր մենք ձեզ տանք, կամ 100 քառակուսի մետր դուք մեզ տվեք։ Դա էլ մենք չենք կարող անել։ Եթե էդպիսի թեմաներ լինեն հանրաքվե պետք է լինի։ Դուք պետք է որոշեք՝ ուզո՞ւմ եք դա, թե չեք ուզում»,-ասել է ՀՀ վարչապետը։
Նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ նոր սահմաններ չի ձեւավորում, այլ վերականգնում է Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցածը։