Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ անդամ երկրիների Հայաստանում հավատարմագրված դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։
«Կարեւոր է շարունակել համատեղ ինտենսիվ ջանքերը ԵՄ-ի հետ, քանի որ մենք գործընկերության նոր ծրագրի շուրջ բանակցություններ ենք սկսում»,–գրել է ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր էջում։
Արարատ Միրզոյանը գրառման մեջ նաեւ նշել է, որ իր բնորոշմամբ «արդյունավետ» քննարկման թեմաները վերաբերվել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերտություններին, տարածաշրջանային հարցերին եւ խաղաղության օրակարգին։