Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական սպառնալիքներով լի հայտարարությունն է տարածել, որն այս անգամ կապված է ֆրանսիական «Caesar» ինքնագնած հաուբիցի գնման հետ։
«Այն փաստը, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր ու հարձակողական հրետանային միջոցներ եւ այլ զինատեսակներ է մատակարարում՝ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է։ Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը եւ Մակրոնի բռնապետությունը»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում կատարած գրառման մեջ հայտնել էր, որ Հայաստանը ձեռք կբերի ֆրանսիական Caesar 155մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից։