Իսրայելի պաշտպանության բանակի Հյուսիսային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ Օրի Գորդինը եւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար Օդեդ Բասյուկը գնահատել են ռազմական իրավիճակը եւ հաստատել են Լիբանանում իսրայելական բանակի հարձակման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Հրամանատարությունը նաեւ որոշում է կայացրել արագացնել զորքերի մարտական պատրաստության բերելը։
Նման տեղեկությունները հաջորդում են Իսրայելի պաշտպանության բանակի են Լիբանանում գործող «Հեզբոլլահ» քաղաքական եւ ռազմական կառույցի միջեւ վերջին ամիսներին միջպետական սահմանային շրջաններում ակտիվացած հրետանային եւ հրթիռային փոխհրաձգություններից հետո։ Սրան զուգահեռ կրկնապտկվել է հակամրտող կողմերի ռազմատենչ հռետորաբանությունը, որը լայնածավալ պատերազմի սկսման մտավախություն է ստեղծում։
Նախօրեին հակամարտության սրումը կանխելու համար Բեյրույթ էր այցելել նաեւ ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ եւ էներգետիկ անվտանգության հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոքսթինը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ջանքերն այժմ ուղղված են լայնամասշտաբ պատերազմը կանխելուն։ Նա նաեւ կողմերի կոչ էր արել վճռական քայլեր ձեռնարկել ռազմական լարվածությունը նվազեցնելու համար։
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները նախազգուշացրել էին, որ եթե զինված առճակատումը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը ձախողվեն, ապա Իսրայելի բանակը ռազմական գործողություն կսկսի «Հեզբոլլահին» սահմանյին շրջաններից դեպի հյուսիս մղելու համար։