Հայաստանը որեւէ ազդանշան չի ուղարկել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին։ Այս մասին TACC-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
«Մենք ազդանշաններ չունենք, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԱՊՀ-ից կամ թուլացնել իր մասնակցությունը»,-ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Լեբեդեւը նաեւ անդրադարձել է Հայաստանի եւ ՀԱՊԿ միջեւ վերջին շրջանի լարված հարաբերություններին՝ նշելով, որ Երեւանը այնուամենայնիվ շարունակելու է դրական հարաբերություններ պահպանել թե՛ ԱՊՀ-ին եւ, թե՛ ԵԱՏՄ-ին։
«Բայց հետո ասվեց՝ ես սա արձանագրեցի, որ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը շարունակելու է իր փոխգործակցությունը Համագործակցության շրջանակներում՝ իր հարեւանների հետ։ Եվ ես անկեղծորեն ուրախ եմ սրա համար եւ հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,-ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։