Հայաստանին «Caesar» հաուբիցների մատակարարման պայմանագիրը հաստատում է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասում հրահրում է լարվածության հերթական փուլը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում։ Սա եւս մեկ քայլ է։ Մենք այդ մասին խոսել ենք, եւ դուք կրկին տեսնում եք դրա հաստատումը»,- նշել է Զախարովան՝ մեկնաբանելով Երեւանի եւ Փարիզի միջեւ հաուբիցների ձեռք բերման վերաբերյալ համապատասխան պայմանագիրը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի Ֆրանսիայի իշխանությունները ստեղծված իրադրությունը օգտագործում են սեփական շահերից ելնելով։
«Փարիզը ձգտում է օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջեւ՝ որպես գործիք բացառապես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու համար»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Փարիզում հունիսի 17-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարները ստորագրել էին «Caesar» 155 մմ տրամաչափի հաուբիցների ձեռք բերման մասին պայմանագիր։