Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Վիետնամ։ Նրա ինքնաթիռը ժամեր առաջ վայրէջք էր կատարել մայրաքաղաք Հանոյում։
Այցի ընթացքում Պուտինը կհանդիպի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Տրոնգի, նախագահ Թո Լամի, վարչապետ Ֆամ Մին Թինի եւ խորհրդարանի նախագահ Թրան Թան Մանի հետ։
Այցի ընթացքում նախատեսվում է ընդունել համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ 20 փաստաթուղթ։
Այցը կտեւի երկու օր։
Պուտինը Վիետնամ մեկնել է ԿԺԴՀ-ից։ Այնտեղ կատարած մեկօրյա պետական այցի ընթացքում առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ՌԴ նախագահը ստորագրել էր երկրների միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն՝ կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։
Այսպիսով Հյուսիսային Կորեան եւ Վիետնամը դարձան չորրորդ եւ հինգերորդ երկրները, որոնք Պուտինը այցելել է մայիսի սկզբին իր երդմնակալության արարողությունից հետո։ Մինչ այս ՌԴ նախագահը այցելել էր Չինաստան, Բելառուս եւ Ուզբեկստան։