Մոսկվան ակնկալում է Հայաստանի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացել։ Այս մասին TACC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Հրամաններ են տրվել Հայաստանում և Մալդիվներում գլխավոր հյուպատոսություններ բացելու բացելու վերաբերյալ։ Այժմ Ինդոնեզիայի Բալիում կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Ներկայումս մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, սա բավականին մեծ կազմակերպչական և տեխնիկական աշխատանք է»,-ասել է Իվանովը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխան՝ դիվանագետը նշել է, որ դա սպասվում է «մոտ ապագայում»։
«Ակնկալում ենք մինչեւ տարվա վերջ»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։