Մոսկվան հուսով է, որ Երեւանը կհասկանա, որ ՀԱՊԿ-ը ընձեռում է բոլոր հնարավորությունները տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար։ Այս մասին «РИА Новости» գործակալությանը ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմա-Աթայում ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը։
«Հուսով ենք, որ մեր հայ գործընկերները, եւ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, եւ ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»,-ասել է Գալուզինը։
Նշենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։