Reuters-ը, վկայակոչելով դիվանագետական աղբյուրներին հայտնում է, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ, որոնք սահմանվել են Ուկրաինայում շարունակվող ագրեսիայի պատճառով։
Բելգիայի կառավարությունը, որը ներկայումս նախագահում է Եվրամիությունը, հաստատել է նոր պատժամիջոցների փաթեթի հաստատման մասին տեղեկությունները։
Բելգիայի կառավարության X-ի էջում հրապարակված գրառման մեջ նշվում է, որ «փաթեթը ապահովում է նոր նպատակային միջոցներ եւ առավելագույնի է հասցնում գործող պատժամիջոցների ազդեցությունը՝ փակելով բացերը»:
Մայիսի կեսերին հայտնի դարձավ, որ 14-րդ փաթեթի շրջանակներում ԵՄ երկրները մտադիր են արգելել «Известия», «Российская газета», «РИА Новости», ինչպես նաեւ Պրահայի արդեն փակված Voice of Europe լրատվական գործակալությունների գործունեությունները, որոնց մի շարք երկրների իշխանություններ կասկածում էին Եվրոպայի քաղաքական գործընթացներին որպես ռուսական միջամտության գործիք կիրառելու մեջ։
Արգելեվելու է ԵՄ երկրներում նշյալ բոլոր լրատվամիջոցներից որեւէ կերպ նյութեր տարածելը։ Ավելի քան մեկ տասնյակ ռուսական խոշոր լրատվամիջոցներ ԵՄ-ում արդեն արգելված են որպես քարոզչություն եւ ապատեղեկատվություն տարածողներ:
ԵՄ ղեկավար շրջանակների աղբյուրներն էլ Reuters-ին պատմել են, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի նաեւ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին ռազմական տեխնիկա մատակարարող հյուսիսկորեական նավերի, ինչպես նաեւ «Մեծ յոթնյակի» երկրների կողմից ռուսական նավթի գնի սահմանաչափը խախտող տանկերների դեմ։
Թե կոնկրետ որ փաթեթի վերջնական տարբերակն է համաձայնեցվել, դեռ չի հաղորդվում։