Մեքքայում Հաջի ժամանակ զոհվել է ավելի քան հազար մարդ։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա։
Գործակալության տվյալներով՝ մահացածների կեսից ավելին եղել են չգրանցված ուխտավորները։ Նրանց մեծ մասը մահացել է շոգից։
«РИА Новости»-ին, վկայակոչելով Հաջի ռուսական առաքելության ղեկավար Հիզբուլլահ Ասուեւին, գրում է, որ ուխտագնացության ժամանակ ՌԴ հինգ քաղաքացի է մահացել։ Նրանցից երեքը հաջը կատարել են՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության սահմանած օրենքների կոպիտ խախտումներով։
Նախօրեին հայտնի էր դարձել շուրջ 550 մարդու մահվան մասին։ Որպես մահվան դեպքերի մեծ մասի պատճառ նշվում է 50 աստիճանից բարձր շոգը։ Սուրբ վայրերում եւ դրանց մոտենալու համար երկար հերթերի մեջ սպասելու ժամանակ ուխտագնացները ստվերում պատսպարվելու տեղ չունեն։
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը ուխտավորներին խորհուրդ է տվել պատսպարվել արեւից, շատ ջուր խմել եւ, հնարավորության դեպքում, ամենաշոգ ժամերին մնալ կացարաններում: Սակայն, Հաջի շատ ծեսեր, ինչպիսիք են Մեքքայում Քաաբայի սուրբ քարի շուրջը շրջելը եւ Արաֆաթ լեռան պարտադիր բարձրացումը, մուսուլմաններից պահանջում են օրն անցկացնել կիզիչ արեւի տակ: