Ադրբեջանի Միլլի Մեջլիսում իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության պատգամավորները միաձայն որոշում են ընդունել դիմել նախագահ Իլհամ Ալիեւին՝ վեցերորդ գումարման խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով։
Որոշումը կայացվել է այսօր՝ հունիսի 20-ին կուսակցության վարչության հերթական նիստի ընթացքում։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ նման գործընթացի հիմնական պատճառներից է Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով վերահսկողության տակ վերցնելուց եւ Ադրբեջանում առաջին անգամ այդ տարածքների ներգրվամամբ նախագահական ընտրությունների անցկացումից հետո նոր ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան խորհրդարան ձեւավորելու անհրաժեշտությունը։
Բացի այս նաեւ Լեռնային Ղարաբաղից պատգամավորներ կընտրվեն նոր ձեւավորվող խորհրդարան, նշում է գործակալությունը։
Խորհրդարանական ընտրությունների արտահերթ անցկացման անհրաժեշտության մյուս հիմնական պատճառը, դրա համար նախատեսված ժամանակահատվածի համընկնումն է COP29 գագաթնաժողովի հետ։
Հաշվի առնելով այս պատճառները, նշում է APA գործակալությունը, «Յենի Ադրբեջան» կուսակցությանը դիմել է նախագահ Ալիեւին ընտրությունները նախատեսված ժամկետից՝ նոյեմբերի 24-ից, առաջ տեղափոխելու համար։