ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի անունից հրապարակված գրավոր հաղորդագրության մեջ։
Դրանում ընգծվում է, որ պետքարտուղարը գնահատել է խաղաղության համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի շարունակական առաջընթացը եւ ընդգծել անհապաղ համաձայնագրի կնքման կարեւորությունը: Բլինկենը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես եւ միշտ, պատրաստ է կողմերի փոխգործակցությանն աջակցել ցանկացած ձեւով:
Ըստ հաղորդագրության ԱՄՆ պետքարտուղարը Ալիեւին կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին եւ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
Բացի այս Բլինկենը կարեւորել է նեւ Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցությունը ընդհանուր կլիմայական եւ էներգետիկ նպատակների շուրջ՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել COP29-ի գագաթնաժողովը Բաքվում հաջողությամբ անցկացնելու համար:
Նա նաեւ կոչ է արել նորացնել եւ ամրապնդել Վաշինգտոնի եւ Բաքվի միջեւ երկկողմ հարաբերությունները։