Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 20-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափերով՝ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Պապիկյանը նաեւ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը։