Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու գործընթացը կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում չի քննարկվել, քանի որ Երեւանից համապատասխան հարցում չի ստացվել։ Այս մասին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Պատասխանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր հետեւանքների մասին հարցին՝ Լավրովը նշել է. «Այսօր Հայաստանի նախարարը ներկա չի եղել նիստին, բայց Հայաստանից որեւէ փաստաթուղթ, որեւէ պաշտոնական քայլ, որն անհրաժեշտ կդարձներ տեղի չունեցած բանի հետեւանքների մասին քննարկումները, չենք ստացել»։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ լաված իրավիճակի ֆոնին «հաջորդ տրամաբանական քայլը» կազմակերպությունից դուրս գալը կլինի։
Երեւանը բողոքում է 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումը պատշաճ կերպով չգնահատելու եւ գործնական պաշտպանական քայլ չձեռնարկելու համար՝ ՀԱՊԿ-ին մեղադրելով Հայաստանի տարածքում իր հստակ պատասխանատվության գոտին չֆիքսելու մեջ։