Ռուսաստանը պատրաստ է բոլոր կողմերի, այդ թվում՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի երկրների հետ քննարկել Եվրասիայում հավասար եւ անբաժանելի անվտանգության հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռազմական բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։
«Մենք պատրաստ ենք այս առանցքային, կենսական հարցերի լայն միջազգային քննարկմանը, ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ԲՐԻԿՍ-ի մեր գործընկերների, այնպես էլ այլ միջազգային այլ կազմակերպությունների՝ այդ թվում եվրոպական եւ ՆԱՏՕ-ի երկրների հետ»,-ասել է Պուտինը։
Նա նաեւ նշել է, որ նման քննարկումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Արեւմտյան կազմակերպություններն ու երկրները պատրաստ լինեն դրան։