Հունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում լրտեսության կասկածանքով երեք օտարերկրացի է ձերբակալվել, հաղորդում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։
Ձերբակալվածներից մեկը ՌԴ քաղաքացի Արման Ս.-ն է, երկրորդը՝ Ուկրաինայի քաղաքացի Ռոբերտ Ա.-ն, երրորդը՝ Հայաստանի քաղաքացի Վարդգես Ի.-ն, ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 20-ին դատարանը երեք ձերբակավածի համար էլ կալանքի որոշում է կայացրել։ Ձերբակալվածները կասկածվում են արտասահմանյան հետախուզական ծառայության օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Դատախազության տվյալներով՝ նրանք Գերմանիա են ժամանել Ուկրաինայից այստեղ տեղափոխված անձի մասին տեղեկություններ հավաքելու համար։
Գերմանիայի գլխավոր դատախազությունը Ուկրաինայից տեղափոխված անձի մասին այլ մանրամասներ չի հայտնում։