Բաքվի հարակից Խազարի շրջանի Շուվալան գյուղում երեք ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ է սպանվել հետախուզվող անձին բերման ենթարկելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ հետախուզվողը 1986 թվականին ծնված Ալլահվերդիեւ Ռովշան Օգթայ օղլուն էր, ով զինված դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։
Լրատվականը նշում է, որ հանցագործը ընտանիքի անդամներին որպես ծածկույթ օգտագործելով կարկ է բացել «Lancaster» որսորդական հրացանից՝ սպանելով ոստիկաններին եւ քաղաքացիական անձին։
Ռովշան Ալլահվերդիեւը հաջորդած փոխհրաձգության ժամանակ նույնպես սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։
Նշվում է հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը շարունակվում է։