Ստեփանակերտում ներկա պահին բնակվում է ավելի քան երեք հազար քաղաքացի։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող գիտական համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։
«Այս պահին Խանքենդիում (Ստեփանակերտում) բնակվում է ավելի քան 3 հազար քաղաքացի, նրանք պետական ձեռնարկությունների աշխատակիցներ են, բիզնեսով զբաղվող մարդիկ, ներկայումս Խանքենդիում շահագործվում է 43 կառույց, որտեղ աշխատում է 322 մարդ, առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնեկ եւս 37 կառույց։ Ղարաբաղի համալսարանի բացումից հետո նախատեսվում է ավելացնել բնակիչների թիվը եւ շահագործել նոր կառույցներ»,-ասել է Յուսուբովը։
Նրա խոսքերով Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում շարունկվելու է նաեւ բնակչության թվի կրկնապատկումը։