Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Հեռագրի տեքստում մասնավորապես ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով ընդունեցի Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած եւ անմեղ քաղաքացիների եւ իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը եւ անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսեւորում։
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից կարեկցանքի եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։