ԵՄ պաշտոնական ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ԵՄ խորհուրդը հունիսի 24-ի առավոտյան հայտարարել էր 14-րդ փաթեթի վերջնական հաստատման մասին։
Մասնավորապես, հրապարակվել են պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված իրավաբանական անձանց անունները, որոնք կապված են Ուկրաինա ռուսական ներխուժումը կազմակերպելու կամ դրան աջակցելու հետ։
Բացի այս անհատական պատժամիջոցներ են ներդրվում 116 անձանց նկատմամբ։ Նրանց շարքում են մեդիամենջեր Արամ Գաբրիելյանովը, դերասան Իվան Օխլոբիստինը եւ երգիչ Շամանը, ովքեր ակտիվորեն աջակցում էին Ուկրաինայի դեմ պատերազմին, ինչպես նաեւ երգչուհի Պոլինա Գագարինան, ՌԴ ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալեքսանդր Մոիսեեւը եւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մայր Աիման Կադիրովան։
Պատժամիջոցների 14-րդ փաթեթում ընդգրկված խոշոր ընկերություններից են Ռուսաստանի խոշորագույն բեռնափոխադրող «Совкомфлот» ընկերությունը, «Уральские авиалинии» մարդատար ավիաընկերությունը եւ բեռնափոխադրող «Волга-Днепр» ընկերությունը (իրենց սեփականատերերի հետ միասին)։
Անհատական պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ «Балтика» գարեջրագործական ընկերության նախագահ Թայմուրազ Բոլլոեւի, միլիարդատերեր Ռոման Տրոցենկոյի եւ Իգոր Ալտուշկինի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւի նկատմամբ։
ԵՄ-ն ինչպես եւ սպասվում էր, կսահմանափակի նաեւ Ցուցակում ընդգրկված են նաեւ «РИА Новости», «Российская газета» եւ «Известия» լրատվական գործակալությունների կայքերի մուտքը եւ դրանցից որեւէ տեղեկատվության տարածումը: